-
26.05.2014|
11:31
Էգեյան ծովում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում արձանագրված հետցնցումների արդյունքում 267 մարդ է տուժել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հունական Սամոտրակի կղզուց հարավ-արևմուտք՝ Թուրքիայի տարածքից 40 կմ հեռավորությամբ:
-
26.05.2014|
11:29
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա այցով մեկնել է Ղրիմ։ Նա ծրագրում է այցելել Սևաստոպոլի ներգաղթյալների գրասենյակ, որտեղ ռուսական անձնագրեր են բաժանում բնակիչներին, և Արտեկի մանկական հանգստավայր։
-
25.05.2014|
19:43
Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը հիմնադրվել է 2006թ.-ին: Չնայած թանգարանը բավականին երիտասարդ է, սակայն ունի մի շարք խնդիրներ՝ տարածքի խոնավություն, էքսպոնատների պահպանման խնդիր, լուսավորություն, դիզայներական ավելի պատշաճ լուծումներ, այցելուներ և այլն:
-
25.05.2014|
19:03
Հունական Գավդոս կղզու բնակիչները հրաժարվել են մասնակցել Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությանը՝ ի նշան բողոքի ԵՄ-ի և Հունաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ:
-
25.05.2014|
19:01
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ հող իր առաջին ուխտագնացությունը սկսել է Հորդանանից, այնուհետև մեկնել է Պաղեստին և Իսրայել: Արևմտյան ափին գտնվելիս՝ պապը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հրավիրել է՝ հաղորդել է France-Presse-ը:
-
25.05.2014|
18:59
Ինդոնեզիան և Ֆիլիպինները համաձայնագիր են ստորագրել, որով սահմանվում է ծովային նոր սահմանը: Ինդոնեզիայի նախագահ Սուիսլո Բամբանգա Յոդհոյոնոն հայտարարել է, որ համաձայնագիրը պետությունների միջև հարցերն առանց ուժի կիրառման լուծելու օրինակ է:
-
25.05.2014|
18:58
Մայիսի 22-ին Թաիլանդում ռազմական հեղաշրջման արդյունքում ամբողջ իշխանությունն անցել է զինվորականներին, առժամանակ կասեցվել է Սահմանադրության գործունակությունը:
-
25.05.2014|
18:57
Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվել է Ալի Լարիջանին, 264 ձայնից նա ստացել է 187-ը, 19 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
-
25.05.2014|
18:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով Ռուսաստանին համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելու փորձերը դատապարտված են անհաջողության:
-
25.05.2014|
18:54
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը Թեհրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է՝ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ: